Logo

Աղբյուր. Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա

11:38 / 12.08.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը:

Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա «Ֆեներբահչեին»: Մոուրինյոն նախատեսում է Զինչենկոյին օգտագործել կիսապաշտպանությունում:

«Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ձմռանը ևս ուկրաինացի ֆուտբոլիստը կարող էր հեռանալ «Արսենալից»: Այդ ժամանակ Զինչենկոյի ծառայություններով հետաքրքրված էր Դորտմունդի «Բորուսիան»:

28-ամյա Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Զինագործների» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

fastnews-ads-banner