Logo

«Ալ Նասրի» տարբերանշանը փոխվել է

23:35 / 19.05.2025Ֆուտբոլ
null

Ռիադի «Ալ Նասրի» տարբերանշանը փոխվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տարբերանշանի փոփոխությունը կատարվում է ակումբի հիմնադրման 70-ամյակին ընդառաջ: Հոկտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկը կնշի հիմնադրման 70-ամյակը:

«70 տարվա փառք: Եվ այդ ամբողջ ընթացքում դու Նասր ես եղել»,- գրված է ակումբի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութին կից:

Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» է հանդես գալիս լեգենդար հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով