Երևանի «Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Վենեսուելայի պատանեկան հավաքականի վինգեր Խուան Կամպոսի հետ, որը հուլիսի 26-ին դարձել է 18 տարեկան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կամպոսը վենեսուելական «Նուևա Էսպարտայից» է տեղափոխվել հայկական ակումբ:
Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը գրել էր, որ տրանսֆերի համար «Ալաշկերտը» վճարել է 300 հազար եվրո:
Կամպոսը երկու տարի անցկացրել է ռուսական «Վիստայի» ակադեմիայում:


