«Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ալբերտ Սաֆարյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
63-ամյա մասնագետն «Արարատում» աշխատել է նաև 2009-13 և 2016-19թթ.։ 2024/25 մրցաշրջանի վերջնամասում էլ Սաֆարյանը գլխավորել է «Ալաշկերտը»։
«Արարատի» մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Գևորգ Պողոսյանը, Ռաֆայել Սաֆարյանն ու Էրիկ Խաչատրյանը։