Անգլիական «Ֆուլհեմը» հետաքրքրված է «Ալ Հիլալի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի ծառայություններով, տեղեկացնում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը։
Սերբ հարձակվողը վնասվածք ունի և բաց է թողել «Ալ Հիլալի» վերջին 6 հանդիպումները։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումը դիտարկում է ֆուտբոլիստի տրասնֆերային իրավունքը վաճառելու տարբերակը, քանի որ կենտրոնական հարձակվողի դիրքում ձեռք է բերել Դարվին Նունյեսին։
Միտրովիչը նախորդ մրցաշրջանում 38 խաղում խփել էր 28 գոլ, կատարել է 6 ասիստ։
30-ամյա հարձակվողը «Ֆուլհեմում» խաղացել է 2018-ից 2023 թվականներին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


