ATP վարկանիշային աղյուսակի 17-րդ համար, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը:
Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը:
Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին:
Կարդացեք նաև՝