Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսին հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից:
«Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին:
Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է բասկ մասնագետը:
Չաբի Ալոնսոն նաև ասել է, որ իր ապագայի վերաբերյալ հստակ կխոսի միայն «Մայնցի» դեմ խաղից հետո, որը նշանակված է մայիսի 17-ին:
Մեծ հավանականությամբ, մասնագետը կստանձնի Մադրիդի «Ռեալի» ղեկը: Marca-ն հաղորդել է, որ կողմերն արդեն պայմանավորվել են եռամյա պայմանագրի շուրջ: