Logo

Ալոնսոն հեռացվել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից

21:34 / 12.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Չաբի Ալոնսոյին հեռացնելու մասին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Ալվարո Արբելոան:

«Չաբի Ալոնսոն միշտ կվայելի բոլոր մադրիդիստների սերն ու հարգանքը, քանի որ նա «Ռեալի» լեգենդ է և միշտ մարմնավորել է մեր ակումբի արժեքները։ «Ռեալը» միշտ կլինի նրա տունը։

Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Ալոնսոյին և նրա ամբողջ մարզչական անձնակազմին այս ընթացքում իրենց աշխատանքի և նվիրվածության համար և մաղթում է նրանց հաջողություն կյանքի նոր փուլում»,- նշված է ակումբի հայտարարությունում:

Նրա գլխավորությամբ «Ռեալը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 խաղ, տարել 24 հաղթանակ, պարտվել 6 մրցավեճում և գրանցել 4 ոչ-ոքի։ 

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 2-3 հաշվով պարտվել էր կատալոնական «Բարսելոնային»:

fastnews-ads-banner