Logo

Ալժիրի հավաքականն ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճեց

22:43 / 09.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Ալժիրի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:

ԱԱ-2026-ի աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի 9-րդ տուրում Վլադիմիր Պետկովիչի գլխավորած թիմը հյուրընկալվեց Սոմալիի հավաքականին և հաղթեց 3-0 հաշվով:

Ալժիրցիներն ընտրական G խմբում 22 միավորով ապահովեցին առաջին տեղը: 

Ալժիրի հավաքականը նախորդ անգամ Մունդիալի հիմնական փուլում հանդես էր եկել 2014 թվականին, երբ մրցաշարն անցկացվում էր Բրազիլիայում:

Առաջիկա Մունդիալը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում:

fastnews-ads-banner