Մայրաքաղաքում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, 20:00-ին:
Երևանում արդեն իսկ սկսվել են ամանորյա միջոցառումները: Ձեզ ենք ներկայացնում սպասվող միջոցառումների ժամանակագրությունը:
Շահումյան պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը կգործի ամանորյա տոնավաճառը:
Ջերմ և տոնական մթնոլորտ կապահովեն հայտնի և սիրված արտիստները.
Դեկտեմբերի 20-ին՝ «Մենք» ազգային ակադեմիական պարի խումբ,
Դեկտեմբերի 27-ին՝ «Կամի Ֆրենդս»,
Դեկտեմբերի 30-ին՝ Կարինա Առուստամյան և «Դը Բենդ»,
Հունվարի 3-ին՝ «Midnight Avenue» և «Ultraviolet» նվագախմբեր,
Հունվարի 6-ին՝ «Նեմրա»,
Հունվարի 9-ին՝ Արսեն և Արթուր Սաֆարյաններ,
Հունվարի 13-ին՝ Սարգիս Մանուկյան և ընկերներ:
Փոքրիկների համար կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ:


