Logo

Ամփոփվել են «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխության քվեարկության արդյունքներն ըստ անվանակարգերի

12:00 / 07.04.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայկական ազգային կինոակադեմիան ամփոփել է «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխության քվեարկության արդյունքներն ըստ անվանակարգերի։

Աշխատանքները դասավորված են այբբենական կարգով՝

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»

«Մատանի» - ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան / պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան,

«Մենակ երկուսով» - ռեժիսոր՝ Արթուր Սահակյան / պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան,

«Յանա» - ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան / պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան։

«Լավագույն վավերագրական ֆիլմ»

«Բնակիչները» - ռեժիսոր՝ Մերի Աղախանյան / պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի,

«Իմ հայկական ուրվականները» - ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան / պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո,

«Վերապրել Շեքսպիրին» - ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան / պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան։

«Լավագույն մոնտաժ»

Օլիվյե Ֆերարի - «Արտոյի երկիրը»,

Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան - «Բնակիչները»,

Արթուր Սահակյան - «Վերապրել Շեքսպիրին»։

«Լավագույն հնչյունային ձևավորում»

Ժան Մարկ Շիկ - «Արտոյի երկիրը»,

Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան - «Բախտի տերը»,

Տիգրան Կուզիկյան - «Մեդալի հակառակ կողմը»։

«Լավագույն նկարչական ձևավորում»

Արթուր Սարյան - «Արտոյի երկիրը»,

Արմեն Ղազարյան - «Մեդալի հակառակ կողմը»,

Արմեն Ղազարյան - «Վազգեն. վերջին սպարապետը»։

«Լավագույն երաժշտություն»

Մարկ Ռիբո - «Արտոյի երկիրը»,

Անդրանիկ Բերբերյան - «Մեդալի հակառակ կողմը»,

Արմեն Մարտիրոսյան - «Վազգեն. վերջին սպարապետը»։

«Լավագույն օպերատորական աշխատանք»

Կլեր Մաթոն - «Արտոյի երկիրը»,

Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան - «Բնակիչները»,

Սուրեն Թադևոսյան - «Մեդալի հակառակ կողմը»։

«Լավագույն սցենար»

Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշան, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ - «Արտոյի երկիրը»,

Աննա Մաքսիմ - «Մեդալի հակառակ կողմը»։

«Կնոջ լավագույն դերակատարում»

Կամիլ Կոտեն - «Արտոյի երկիրը»,

Աննա Մաքսիմ - «Մեդալի հակառակ կողմը»,

Մարջան Ավետիսյան - «Վազգեն. վերջին սպարապետը»։

«Տղամարդու լավագույն դերակատարում»

Շանթ Հովհաննիսյան - «Արտոյի երկիրը»,

Արտաշես Ալեքսանյան - «Մեդալի հակառակ կողմը»,

Խորեն Լևոնյան - «Վազգեն. վերջին սպարապետը»։

«Լավագույն ռեժիսորական աշխատանք»

Թամարա Ստեփանյան - «Արտոյի երկիրը»,

Արշո Հարությունյան - «Թանկարժեք տղաները»,

Աննա Մաքսիմ - «Մեդալի հակառակ կողմը»։

«Լավագույն խաղարկային ֆիլմ»

«Արտոյի երկիրը» - պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Ստեֆան Ժուրդեն, Կամիլ Ժենտե,

«Մեդալի հակառակ կողմը» - պրոդյուսեր՝ Աննա Մաքսիմ,

«Վազգեն. վերջին սպարապետը» - պրոդյուսեր՝ Նոնո Սարգսյան։

«Անահիտ» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին։

fastnews-ads-banner