Logo

Ամորիմը «Ման. Յունայթեդի» ղեկին ԱՊԼ-ում պարտվել է նույնքան, որքան նախորդ 5 տարիներին Պորտուգալիայի առաջնությունում

22:42 / 19.05.2025Ֆուտբոլ
null

Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին Անգլիայի Պրեմիեր լիգայում պարտվել է նույնքան, որքան նախորդ 5 տարիներին Պորտուգալիայի առաջնությունում, հաղորդում է Opta-ն:

Պորտուգալացի մասնագետը նոյեմբերից է գլխավորում անգլիական ակումբը, որը նրա գլխավորությամբ Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 խաղ, կրել 14 պարտություն:

Ամորիմը նախորդ 5 տարիներին գլխավորել էր պորտուգալական «Բրագան» ու «Սպորտինգը»: Այս ակումբների ղեկին Պորտուգալիայի առաջնության 167 խաղում Ամորիմը տարել էր 130 հաղթանակ, գրանցել 23 ոչ-ոքի և կրել 14 պարտություն:

fastnews-ads-banner