Logo

Ամորիմը մարզաբազա է գնում առավոտյան 7-ին և աշխատում 14 ժամ

14:15 / 20.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը:

Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին:

Ամորիմը «Կարմիր սատանաներին» մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է:

Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 21-ին կմրցի «Տոտենհեմի» հետ: Հանդիպումը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Հաղթանակի դեպքում թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով