Logo

Անչելոտի. «Իմ նպատակը Բրազիլիային 6-րդ անգամ աշխարհի գավաթը պարգևելն է»

13:50 / 30.05.2025Ֆուտբոլ
null

Իտալացի հռչակավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու է համաձայնել Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն:

«Այս հավաքականն իսկապես լավագույնն է աշխարհում: Դա միայն ես չեմ ասում, դա վկայում են համազգեստի վրայի 5 աստղերը: Ուրիշ ոչ մի թիմ նման մակարդակի չի հասել: Իսկ իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է:

Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այն գլխավորում է իմ լավ ընկեր Լուչանո Սպալետին, որը հրաշալի մասնագետ է:

Գերագույն նպատակս Բրազիլիային 6-րդ անգամ աշխարհի գավաթը պարգևելն է»,- 65-ամյա մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Բրազիլացիները հունիսի 6-ին աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում կհյուրընկալվեն Էկվադորի հավաքականին, իսկ 5 օր անց կընդունեն Պարագվայի ազգային թիմին:

Բրազիլիայի հավաքականը 14 խաղից հետո 21 միավորով չորրորդն է ընտրական մրցաշարում:

fastnews-ads-banner