Logo

Անչելոտի. «Նեյմարին գնահատելու կարիք չկա»

15:22 / 26.08.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «բոլորս գիտենք՝ ով է Նեյմարն ու ինչի է ընդունակ», հայտնում է Fox Sports-ը:

«Նեյմարը թեթև վնասվածք ստացավ: Առջևում որակավորման փուլի վերջին երկու խաղերն են, որոնք լինելու են պահանջկոտ: Ուստի մենք ցանկանում ենք, որ խաղացողները լինեն լավագույն մարզավիճակում, որպեսզի կարողանանք խաղալ ամենաբարձր մակարդակով:

Նեյմարին գնահատելու կարիք չկա. մենք բոլորս գիտենք, թե ով է նա և ինչի է ընդունակ: Անհրաժեշտ է, որ նա լինի լավագույն մարզավիճակում, որպեսզի կարողանա օգնել ազգային հավաքականին այնպես, ինչպես բոլորս գիտենք, որ կարող է»,- ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին ներկայացրել էր Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակը Չիլիի և Բոլիվիայի հավաքականների դեմ սեպտեմբերին կայանալիք աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու վերջին երկու խաղերի համար: Աշխարհի 5-ակի չեմպիոնների գլխավոր մարզիչը հավաքական չի հրավիրել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվողներ Վինիսիուս Ժունիորին և Ռոդրիգո Գոեսին, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին: Կրկին չի հրավիրվել «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, որը վնասվածք ունի: Բրազիլացիների պատմության մեջ գլխավոր ռմբարկուն մոտ երկու տարի հավաքական չի հրավիրվել:

fastnews-ads-banner