Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի մասին, հայտնում է AS-ը:
«Վինիսիուսը սխալ է գործել («Բարսելոնայի» դեմ խաղում փոխարինման ժամանակ դժգոհություն ցույց տալը - խմբ.): Նա պետք է ընդունի իր նոր դերը «Ռեալում»: Հանդերձարանում նրա ձայնն ավելի բարձր պետք է հնչի, քան նախկինում: Նա ներողություն է խնդրել ու դասեր է քաղել:
Վինին ուժեղ բնավորություն ունի: Նա չի կենտրոնանում սխալների ու քննադատության վրա: Նա աշխատում է՝ միշտ կատարելագործվելու համար»,- ասել է Անչելոտին:


