Logo

Անդրեա Բոչելլին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

12:34 / 14.10.2026• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ և «Ինտերի» երկրպագու Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նվերի համար, այս մասին հայ ֆուտբոլիստը կիսվել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

Տեսանյութում Բոչելին ձեռքում պահում է Մխիթարյանի մարզաշապիկը և դիմելով ֆուտբոլիստին՝ ասում.

«Սիրելի՛ Միկի, հենց նոր ստացա այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ հանդիպում»։

fastnews-ads-banner