Logo

Անգլիական 2 ակումբ ցանկանում է ձեռք բերել «Զենիթի» հարձակվողին

18:34 / 04.11.2025Ֆուտբոլ
null

«Զենիթի» հարձակվող Պեդրո Էնրիկեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Sport Express-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Տոտենհեմը», սակայն ռուսական ակումբը պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել:

19-ամյա Պեդրո Էնրիկեն 2024 թվականի ձմռանն է 9 միլիոն եվրոյով «Կորինտիանսից» տեղափոխվել Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբ, որի կազմում մասնակցել է 71 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում:

Էնրիկեն, որը խաղում է հարձակման եզրերում, մինչև 20 տարեկանների Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ:

fastnews-ads-banner