Logo

ՉԼ. Անգլիական թիմերի տպավորիչ նվաճումն իսպանական ակումբների հետ պայքարում

16:43 / 18.09.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին տուրում պատմական ցուցանիշ է գրանցվել, հաղորդում է Opta-ն: 

Մրցաշարի պատմության մեջ առաջին դեպքն է, որ մեկ տուրի ընթացքում անգլիական երեք թիմ առավելության է հասնում իսպանական երեք ակումբների հետ պայքարում: Առաջին խաղային օրը «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթել էր «Աթլետիկին», «Տոտենհեմը» տանը հաղթել էր «Վիլյառեալին»: 

Խաղային երկրորդ օրն «Էնֆիլդում» «Լիվերպուլը» հաղթել էր «Աթլետիկոյին»: 

fastnews-ads-banner