Logo

Անգլիայի Լիգայի գավաթում փոփոխություններ կլինեն

20:50 / 12.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

2025/26 մրցաշրջանում ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կառուցվածքում փոփոխություններ կլինեն, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Չորս ակումբից բաղկացած նախնական որակավորման փուլ կլինի: Սա կնպաստի, որ առաջին և երկրորդ փուլերում մասնակիցների թիվը նվազի: Այս փոփոխությունը կատարվել է՝ եվրագավաթներին մասնակցող ԱՊԼ 9 ակումբներին աջակցելու նպատակով, որպեսզի այդ թիմերը պայքարը սկսեն երրորդ փուլից:

Նախնական փուլին կմասնակցեն Ազգային լիգայից բարձրացած երկու ակումբները («Բառնեթ» և «Օլդհեմ Աթլետիկ») և Լիգա Երկրորդում 21-րդ և 22-րդ տեղերը զբաղեցրած թիմերը («Ակրինգթոն Սթենլի» և «Նյուպորտ Քաունթի»):

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայից 6 ակումբ կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին:

fastnews-ads-banner