Logo

Անպարտելի Գուրգեն Հովհաննիսյանը տիտղոսային մենամարտ կանցկացնի

18:17 / 12.07.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Գերծանր քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հուլիսի 18-ին Օռլանդոյում (ԱՄՆ) տիտղոսային մենամարտ կանցկացնի:

Հայ բռնցքամարտիկը WBA Continental North America չեմպիոնական գոտու համար կմենամարտի Քրիս Թոմասի դեմ: Մենամարտը կլինի 10-ռաունդանոց:

26-ամյա Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի է, 8 մենամարտերում էլ հաղթել է: Թոմասն ունի 15 հաղթանակ, մեկ պարտություն, երկու ոչ-ոքի:

Гурген Оганесян проведет первый чемпионский бой в карьере

fastnews-ads-banner