«Բետիսի» եզրային հարձակվող Անտոնին խոստովանել է, որ առաջարկ է ստացել «Բավարիայից», բայց հավատարիմ է մնացել անդալուզյան ակումբին տված խոստմանը, հայտնում է Partidazo de COPE-ն:
«Օրեր առաջ ես առաջարկ ստացա «Բավարիայից», որն աշխարհի լավագույն ակումբներից է: Ես մերժեցի նրանց՝ «Բետիսին» տված խոստումս պահելու համար: Գործարքը 95 տոկոսով կայացած էր: Չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում, բայց այստեղ շատ երջանիկ եմ», - նշել է բրազիլացին:
Անտոնին նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նույնպես անցկացրեց «Բետիսում», սակայն վարձավճարով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


