Logo

Աքսել Վիտցելը նոր ակումբ ունի

23:58 / 12.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բելգիացի կիսապաշտպան Աքսել Վիտցելն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ժիրոնա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը ստորագրել են 1+1 սկզբունքով։

36-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Մադրիդի «Աթլետիկոն» էր, որտեղ նա հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 116 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ։

Վիտցելը 2008-24թթ. հրավիրվել է Բելգիայի ազգային հավաքական, մասնակցել 132 հանդիպման, գրանցել 12 գոլ ու 8 ասիստ։

fastnews-ads-banner