Արամ Չախոյանը 15 տարվա դադարից հետո վերադառնում է հեռուստաեթեր: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում.
«Վերադառնում եմ հեռուստաեթեր, որպեսզի միասին պարզենք, թե «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Ինձ համար մեծ պատիվ է վարել այս միջազգային ձևաչափը և ծանոթանալ հավակնոտ մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքներով պայքարել 10 միլիոն դրամի համար»,- գրել է նա:
Նա շնորհակալություն է հայտնել Հանրայինի թիմին իրեն վստահելու և իր հանդիսատեսին իրեն ջերմ ընդունելու համար.
«Հույս ունեմ, որ ապագա բոլոր մասնակիցները կհասնեն վերջին՝ 10 միլիոն արժողության հարցին, իսկ հեռուստադիտողին մաղթում եմ դիտարժան խաղ։ Կհանդիպենք եթերում»,- կիսվել է նա:


