Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի Challengers խմբում գրավել է երկրորդ տեղը։
Հայ շախմատիստն արծաթե մեդալակիր է դարձել ու զիջել միայն առաջին տեղը գրաված հույն Նիկոլաս Թեոդորուին։
Բրոնզե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը (Ղազախստան)։


