Մարշալյան կղզիների հավաքականը պատմության մեջ առաջին հանդիպումն է անցկացրել, տեղեկացնում է The Guardian-ը:
Վիրջինյան կղզիների հավաքականի դեմ խաղում Մարշալյան կղզիների թիմը պարտվել է 0-4 հաշվով: Հանդիպումը կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արկանզաս նահանգում, որտեղ բնակվում է 15 000 մարշալցի:
Մարշալյան կղզիներ ինքնիշխան պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսյան Միկրոնեզիայում: Մարշալյան կղզիներ Հանրապետության մակերեսը 181 կմ² է, իսկ բնակիչների թիվը՝ մոտավորապես 55 000:


