Logo

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է «Վանին»

13:26 / 12.07.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» վրացական հավաքից հետո առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝ 5-2 հաշվով հաղթելով «Վանին»։

Տուլիպայի գլխավորած թիմի գոլերը խփել են Արայիկ Էլոյանը, Դավիթ Հակոբյանը, Ջոնաթան Դուարտեն, Ալվին Թերան, իսկ մրցակցի ֆուտբոլիստներից մեկն ինքնագոլ է գրանցել։

«Արարատ-Արմենիան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին։ Երևանյան ակումբը կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner