Fastex Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ թիմից հեռացել են Մարիուս Նուբիսին, Էրիկ Օկանսին ու Ալեքսանդր Պավլովեցը:
Նրանց պայմանագրերի ժամկետն ավարտվել է, կողմերը որոշել են նոր պայմանագիր չստորագրել: Երեք ֆուտբոլիստներն էլ 2024 թվականի ամռանն էին տեղափոխվել հայկական ակումբ: