Logo

Արգենտինական թիմի պաշտպանը ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում

18:52 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Արգենտինական Պրիմերան ներկայացնող «Բարակաս Սենտրալ» ակումբի պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում:

«Ես հայկական արմատներ ունեմ: Իմ երկրորդ ազգանունը Սելարայան է:

Հայաստանի քաղաքացի չեմ, սակայն ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»,- սոցցանցերում գրել է 20-ամյա ֆուտբոլիստը:

Մաքսիմո Գարսիա Սելարայանն Ապերտուրայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում:

fastnews-ads-banner