Logo

Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Բրազիլիային

10:29 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Արգենտինա – Բրազիլիա սկզբունքային հանդիպումն ավարտվել է աշխարհի չեմպիոնի՝ 4-1 հաշվով հաղթանակով:

Առանց թիմի ավագ Լիոնել Մեսիի արգենտինացիներն առաջին խաղակեսում 3 գոլ են խփել, իսկ բրազիլացիները՝ 1: Երկրորդ կեսում «Ալբիսելեստեն» հաշիվը դարձրել է խոշոր: Տանտերերի կազմում գոլ ու գոլային փոխանցում է գրանցել կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը: 

Հարավային Ամերիկայի որակավորման մրցաշարում Արգենտինան 14 խաղում վաստակել է 31 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու ապահովել է Մունդիալի ուղեգիրը: Բրազիլիան 21 միավորով չորրորդն է:

14-րդ տուրի մյուս 4 հանդիպումներից 3-ում գրանցվել է ոչ-ոքի. Բոլիվիա – Ուրուգվայ՝ 0:0, Կոլումբիա – Պարագվայ՝ 2:2, Չիլի – Էկվադոր՝ 0:0: Վենեսուելայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Պերուի թիմին:

ԱԱ-2026, Հարավային Ամերիկայի որակավորման մրցաշար, 14-րդ տուր

Արգենտինա – Բրազիլիա՝ 4:1

Յուլիան Ալվարես, 4, Էնցո Ֆեռնանդես, 12, Ալեքսիս Մաքալիստեր, 37, Ջուլիանո Սիմեոնե, 71 – Մատեուս Կունյա, 26

fastnews-ads-banner