ADXC-10 մրցաշարի շրջանակում կայանալիք դիմակայությունից առաջ հայ մարտիկ Արման Ծառուկյանն ու բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեն Մոսկվայի Կարմիր հրապարակում հայացքների բախում են ունեցել:
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարի և Bellator-ի նախկին չեմպիոնի գրեփլինգի գոտեմարտը տեղի կունենա մայիսի 31-ին:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: