UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը Մայամիում անցկացված RAF 05 մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ է անցկացրել:
Հայ մարտիկի մրցակիցը եղել է PFL-ի նախկին չեմպիոն Լենս Պալմերը: Ծառուկյանն առաջին մրցափուլում վճռել է գոտեմարտի ելքը` 10-0 հաշվով հաղթելով 37-ամյա ամերիկացուն:


