UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
29-ամյա հայ մարտիկի մասնակցությամբ գոտեմարտը մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի, մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ACBJJ 20 մրցաշարում Էդուարդ Վարդանյանը և Դավիթ Մգոյանը բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով կմրցեն համապատասխանաբար Յուսուֆ Ռաիսովի և Կանտեմիր Շիբզուխովի դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր դեկտեմբերի 30-ին` Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting-ի գլխավոր իրադարձության մասնակիցներից մեկը լինելու մասին: Այնտեղ ևս Ծառուկյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Arushanyanmedia-ն հայտնում է, որ երևանյան մրցաշարում հայ մարտիկի մրցակիցը կարող է լինել UFC-ի 2 քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը:


