Logo

Արմեն Պետրոսյանը պայմանագիր է կնքել RCC-ի հետ

17:58 / 24.07.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը պայմանագիր է կնքել RCC պրոմոութերական ընկերության հետ և մենամարտ կանցկացնի Ռուսաստանում:

«Կարիերայիս վերաբերյալ հստակություն կա: Ես պայմանագիր եմ ստորագրում RCC-ի հետ: Շուտով հայտարարություն կլինի: Հետևեք նորություններին»,- ասել է Պետրոսյանը:

Պետրոսյանը վերջին մենամարտն անցկացրել է 2025թ. մարտի սկզբին՝ երկրորդ ռաունդում պարտվելով Բրունո Ֆերեյրային։ Նա UFC-ի միջին քաշային կարգում մրցում է 2022 թվականից, տարել է 3 հաղթանակ, կրել 4 պարտություն:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by RCC_MMA (@rcc_mma)

fastnews-ads-banner