«Ցրվենա Զվեզդայի» նորեկ Մարկո Առնաուտովիչը մամուլի ասուլիսի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները, երբ պատմել է սերբական ակումբ վերադառնալու վերաբերյալ Սինիշա Միխայլովիչին տված իր խոստման մասին։
«Նա ամեն օր ինձ հետ խոսում էր դրա մասին, երբ մենք «Բոլոնիայում» էինք։ Ես այստեղ եմ, քանի որ խոստացել էի նրան, որ մի օր կհագնեմ այս մարզաշապիկը։ Ես խոստացել էի Սինիշային, որ մի օր կմիանամ «Ցրվենա Զվեզդային», և ահա ես այստեղ եմ։
Այս երկու օրերին ավելի շատ եմ լաց եղել, քան ամբողջ կյանքում։ Ես խոսել եմ նրա ընտանիքի հետ։ Խոստացել էի Սինիշային, որ կմիանամ «Ցրվենա Զվեզդային», և հիմա ես այստեղ եմ»,- ասել է Առնաուտովիչը։
🥹 Arnautović got emotional in his first Red Star press conference
— Italian Football TV (@IFTVofficial) July 26, 2025
“I promised Mihajlović that I’d come here one day… Now I’m here.” ❤️
🎥 TT/crvenazvezdafk
pic.twitter.com/45y6NzwJOP
Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում օրեր առաջ է միացել «Ցրվենա Զվեզդային»: Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը:
Լեգենդար Սինիշա Միխայլովիչը կյանքից հեռացավ 2022 թվականի դեկտեմբերին: Նա երկար տարիներ պայքարում էր լեյկեմիայի (արյան քաղցկեղ) դեմ: Հիվանդությունը հայտնաբերվել էր 2019 թվականի հուլիսին, իսկ մեկ տարի անց նա վերադարձել էր մարզչական աշխատանքի: 2022 թվականի գարնանը մասնագետը հայտնել էր, որ հիվանդությունը կրկնվել է:


