Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը քվեարկության արդյունքում արժանացել է LMA Manager of the Year մրցանակին, հայտնում է Լիգայի մարզիչների ասոցիացիան:
Տարվա լավագույն մարզչի մրցանակը կրում է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար, նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի անունը:
Երեկոյի ընթացքում պարգևատրվել են նաև Յան Հոլոուեյը, Յուրգեն Կլոպը, Միկ Մակքարտին, Ժոզե Մոուրինյոն ու Դևիդ Մոյեսը՝ ընդգրկվելով LMA-ի Փառքի սրահի 1000-ի ակումբում: Այդ ճանաչումով հարգանքի տուրք է մատուցվել մարզիչներին 1000 և ավելի մրցակցային խաղեր ղեկավարելու նշանակալի նվաճման կապակցությամբ:
League Managers Association-ը Պրեմիեր լիգայի, EFL-ի և Անգլիայի հավաքականների մարզիչների արհմիություն է: 2025 թվականին մրցանակաբաշխությունն անցկացվել է պատմության մեջ 33-րդ անգամ: