Logo

Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ

15:51 / 17.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից ու կկարողանա մասնակցել «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի տնային հանդիպմանը։

Զախարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 24-ին և մասնակցել «Լեգանեսի» դեմ 25-րդ տուրի հանդիպմանը (3-0)։ Այդ օրը նա խփեց մրցաշրջանի առաջին ու դեռ վերջին գոլը, ինչպես նաև ազդրի ծանր վնասվածք ստացավ։

«Ռեալ Սոսյեդադ» - «Ժիրոնա» հանդիպումը կկայանա մայիսի 18-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։

Կարդացեք նաև՝

 

fastnews-ads-banner