Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում առաջատար Լոնդոնի «Արսենալը» տնային «Էմիրեյթս» ստադիոնում ընդունեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի դիպուկ հարված չկատարեցին: Տանտերերը 4 դիպուկ հարված կատարեցին:
Միկել Արտետայի գլխավորած թիմը 49 միավորով մնում է առաջին տեղում, 6 միավորով է առաջ 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Սիթիից» և «Ասթոն Վիլայից», «Լիվերպուլը» 35 միավորով 4-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Արսենալ» - «Լիվերպուլ»` 0-0
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


