Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» 5:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
Արդեն 2-րդ րոպեին Մանուել Ականջիի սխալից հետո «Արսենալը» բացեց հաշիվը: Կայ Հավերցի փոխանցումից հետո Մարտին Էդեգորը հաշվի մեջ առաջ մղեց լոնդոնյան ակումբին: Երկրորդ կեսի սկզբում «Քաղաքաբնակներն» Էռլինգ Հոլանդի գլխի հարվածի օգնությամբ հավասարեցրին հաշիվը, սակայն մեկ րոպե անց Ֆիլ Ֆոդենի սխալից օգտվեց Թոմաս Փարթին, և «Արսենալը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ:
Խաղի մնացած ժամանակահատվածում Միկել Արտետայի թիմը ևս երեք գոլ խփեց: Անհատական բարձր վարպետությամբ աչքի ընկան Մայլս Լյուիս-Սկելին ու Կայ Հավերցը: Իսկ խաղավերջում Էթան Նվաներին հեռվից կատարած հարվածով վերջակետ դրեց խաղին:
«Արսենալը» միավորների քանակը հասցրեց 50-ի և 6 միավորով է հետ առաջատար «Լիվերպուլից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել: Պեպ Գվարդիոլայի թիմը 41 միավորով չորրորդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 5:1 (տեսանյութ)
Մարտին Էդեգոր, 2, Թոմաս Փարթի, 56, Մայլս Լյուիս-Սկելի, 62, Կայ Հավերց, 76, Էթան Նվաների, 90+3 - Էռլինգ Հոլանդ, 55
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):