Logo

Արտետան մեկնաբանել է «Արսենալի» ակտիվությունը տրանսֆերային շուկայում

21:11 / 25.07.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է լոնդոնյան ակումբի ակտիվությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ամեն ինչ մրցակցության մասին է: Դուք տեսաք աշխարհի ակումբային առաջնությունից անմիջապես առաջ, թե ինչ արեց «Մանչեսթեր Սիթին»։ Մենք տեսանք, թե ինչ արեցին «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և, իհարկե, «Լիվերպուլը»։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, յուրաքանչյուր ակումբ շատ ակտիվ է։ Բոլորը ցանկանում են կատարելագործվել։ Ամեն ինչ պայմանավորված է թիմի որակով, կազմի խորությամբ: Մեզ համար ևս այս ամենը շատ կարևոր է»,- ասել է իսպանացի մասնագետը:

Մինչև այս պահն «Արսենալն» իրականացրել է 5 տրանսֆեր` ծախսելով 157,8 միլիոն եվրո: Քիչ առաջ էլ հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն իր գործակալ Հասան Չետինկայայի հետ մեկնել է Լոնդոն` «Արսենալի» հետ պայմանագիր կնքելու համար:

fastnews-ads-banner