Արթուր Ավետիսյանը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց:
Ավետիսյանը վաստակեց, 14,366 միավոր: Վահագն Դավթյանը նույն վարժության եզրափակիչում 14,166 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ նժույգ թափեր վարժությունում 17-ամյա Համլետ Մանուկյանը վաստակած 14,766 միավորով ոսկե մեդալ է նվաճել, իսկ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը 14,733 միավորով դարձել է արծաթե մեդալակիր: