Logo

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

09:58 / 24.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հաստատում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Transfermarkt-ում մուտքագրված ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար:

Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2019 թվականին, մինչև այժմ մասնակցել է 16 խաղի, որոնցում աչքի է ընկել մեկ գոլով:

fastnews-ads-banner