Logo

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» չկարողացավ դառնալ Մոլդովայի չեմպիոն

10:14 / 19.05.2025Ֆուտբոլ
null

Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի վերջին` 10-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Միսլամիին»` 0-0։

Ոչ-ոքին թույլ տվեց «Միսլամիին» պահել առաջատարությունը, միավորների քանակը հասցնել 21-ի ու պատմության մեջ երկրորդ անգամ դառնալ երկրի չեմպիոն։ «Շերիֆը» 20 միավորով առաջնությունն ավարտեց երրորդ տեղում ու նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

«Միսլամին» և «Շերիֆը» մայիսի 24-ին կմրցեն նաև Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Չեմպիոնական խաղում «Շերիֆից» հանդիպումը բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Արթուր Սերոբյանը։

Մոլդովայի առաջնություն, չեմպիոնական փլեյ-օֆֆ, 10-րդ տուր

«Շերիֆ» - «Միսլամի»` 0-0

Հեռացում` Քրիստոֆեր Նվաեզե, 90+3 («Միսլամի»)

fastnews-ads-banner