Logo

As. Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

21:21 / 21.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստը «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում (2-0) վնասվածք է ստացել և փոխարինվել 58-րդ րոպեին։

18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։

Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 ամիս. նա իր թիմին չի օգնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում և հունիսի 15-ին ԱՄՆ-ում մեկնարկելիք աշխարհի ակումբային առաջնությունում։

fastnews-ads-banner