Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։
Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Արքայական ակումբի» հետ։
Իսպանական գրանդը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։
Խորվաթ ֆուտբոլիստն ուզում է 2026թ. Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնությանը, այնուհետև «Ռեալում» ավարտել կարիերան։