Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է եղել, հաղորդում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը:
Բերմուդեզը մինչև այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը:
Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին:


