Logo

Աշխարհի գավաթ. Արոնյանը 5-րդ փուլում է, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանն ու Սևյանը կրկին ոչ-ոքի գրանցեցին

21:23 / 12.11.2025Շախմատ
null

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս է եկել Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլ։

43-ամյա շախմատիստը չորրորդ փուլում 1,5-0,5 հաշվով հաղթել է լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին։ Կողմերի` դասական շախմատի երկրորդ պարտիան ոչ-ոքի է ավարտվել։

Իրենց երկրորդ պարտիան ոչ-ոքի են գրանցել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Սամուել Սևյանը (ԱՄՆ), որոնք 5-րդ փուլի ուղեգիրը կվիճարկեն արագ շախմատի թայ-բրեյքում։

Թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 13-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։

fastnews-ads-banner