Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ տարան:
Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթեց:
Մկրտչյանը ևս հանդես եկավ սպիտակներով և 71-րդ քայլին հաղթեց Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ):
Նոկաուտ համակարգով կանցկացվի ևս 6 մրցափուլ:




