Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Ասթոն Վիլային» և պարտվեց 1-2 հաշվով:
Բիրմինգհեմը ներկայացնող թիմը հաղթական գոլը խփեց երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին:
Միկել Արտետայի գլխավորած թիմը 33 միավորով մնում է առաջին տեղում, «Ասթոն Վիլան» 30 միավորով 2-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Ասթոն Վիլա» - «Արսենալ»` 2-1
Մեթի Քեշ, 36, Էմիլիանո Բուենդիա, 90+5 - Լեանդրո Տրոսար, 52
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


