Logo

Աթենք. Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

22:50 / 06.11.2025Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Աթենքի ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։

38-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում 7-6 (7-1), 6-4 հաշվով հաղթել է Նունու Բորժեշին (Պորտուգալիա, 47-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 45 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Մարկոս Հիրոն (ԱՄՆ, 72-րդ ռակետ) - Յանիկ Հանֆման (Գերմանիա, 117-րդ ռակետ) զույգի հաղթողը։

fastnews-ads-banner